ԱՐԽԻՎ

Հանրային հեռարձակողը միակ հեռարձակողն է Վրաստանում, որը պահպանել է 1956 թվականին հիմնված պետական հեռուստատեսության և ավելի վաղ, 1925 թվականին հիմնված ռադիոհեռարձակման կողմից տասնյակ տարիների ընթացքում ստեղծված եզակի նյութեր (ձայնա և տեսագրություններ, գեղարվեստական, վավերագրական, գիտական, հայտնի ֆիլմեր և ֆոտոռեպորտաժներ):

Հեռարձակողի կողմից տասնամյակների ընթացքում ստեղծված արտադրանքն իր բովանդակությամբ, կառուցվածքով, մասնակից պերսոնաժներով ներկայացնում է ոչ միայն ազգային արժեք, այլև համարվում է համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության նմուշ:

Հատկանշական է, որ 1956 թվականից Վրաստանի Հանրային հեռարձակողի եթերով մեկժամյա ռադիոհաղորդումներ էին պատրաստվում նաև հայերեն լեզվով: Եթերաժամը բաղկացած էր լրատվական թողարկումից, գրական-գեղարվեստական, երաժշտական, հոգևոր, կանանց և դպրոցականների մասին հաղորդումներից:

Հանրային հեռարձակողի արխիվը 2015 թվականի աշնան սեզոնից իրականացնում է «Արխիվը բոլորին» նոր նախագիծ: Նախագծի նպատակն է լայն հանրությանը փոխանցել տեղեկություն արխիվում պահպանված նյութերի մասին, այն մատչելի դարձնել ցանկացած մարդու համար, պահպանված նյութերին նպատակայնորեն և հետաքրքիր ձևով հաղորդել նոր շունչ:

Մեր կայքում պարբերաբար կտեղադրվեն արխիվում պահպանված տարբեր տեսակի եզակի նյութեր: