21 March 2017
  • 342 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է

    Աշխարհն արդեն 12-րդ անգամ նշում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը: 2011 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց մարտի 21-ը նշել որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրաձայնել խնդիրները և կարևորել նրանց դերը հասարակության մեջ:

     Նշենք, որ 21 ամսաթվի ընտրությունը պայմանավորված է Դաունի համախտանիշն առաջացնող 21-րդ ավելորդ քրոմոսոմի առկայությամբ:

     Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա միջոցառումներն այս տարի կրում են «Իմ ձայնը, իմ համայնքը» կարգախոսը` նրանց խոսքը լսելի դարձնելու, հիմքեր ստեղծելու հասարակության մեջ ամբողջովին և լիարժեք ներգրավված լինելու առումով:

     Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։ Ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա: Այս երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին ունակ են սովորելու և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության լիարժեք հանդուրժողականության և աջակցության շնորհիվ:

     იცოდით, რომ დღეს დაუნის სინდრომის მსოფლიო დღეა? 2011 წლიდან გაერთიანებული ერების ორგანიზაციის ეგიდით დაუნის სინდრომის საერთაშორისო დღედ 21 მარტი დაწესდა. მსოფლიოს ბევრ ქვეყანაში და მათ შორის საქართველოშიც, ამ დღეს დაუნის სინდრომის შესახებ ცნობიერების ამაღლებისა და საზოგადოების მეტად ინფორმირების მიზნით სხვადასხვა ღონისძიებები იმართება.

მსგავსი