22 March 2017
  • 370 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Տաքսիստների միջազգային օրն է

     Մարտի 22-ին ամբողջ աշխարհի տաքսիստները նշում են մասնագիտական տոնը՝ Տաքսիստի միջազգային տոնը։ 1907 թվականի հենց այդ օրը Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) եւ «մետրոն» (չափում) բառերից։ Դրանից հետո անհատական փոխադրամիջոցները սկսեցին կոչել տաքսի, իսկ վարորդներին՝ տաքսիստներ։

     Առաջին լոնդոնյան տաքսիները կանաչ եւ կարմիր էին։ Այդքան տարածված դեղին գույնն ի հայտ եկավ Hertz Corporation-ի հիմնադիր Ջոն Հերթցի թեթեւ ձեռքով։ Հին մեքենաները նա ներկում էր դեղին գույնով եւ օգտագործում որպես տաքսի։ Քանի որ այդ գույնն ավելի վառ էր, այդ մեքենաները հեշտ էին նկատում փողոցներում։

     Ավելի ուշ տաքսիները դեղին ներկելու ավանդույթը որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, եւ դեղինը ամբողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն:

     იცოდით, რომ დღეს ტაქსისტების საერთაშორისო დღეა?

მსგავსი