29 March 2017
  • 215 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ 1886թ. այս օրը ստեղծվել է «Կոկա-Կոլա»-ի բաղադրատոմսը

     1886-ի մարտի 29-ին Ատլանտայում գնդապետ Ջոն Փեմբերթոնը` կրթությամբ դեղագետ, փորձել է գլխացավի դեմ միջոց գտնել, գրում է Calend-ը: Այդ նպատակով նա կարամելի գույն ունեցող յուրօրինակ թուրմ է եփել: Ըմպելիքի բաղադրատոմսի մեջ ներառվում էր կոկայի տերևների թուրմը, շաքարավազ և կոֆեին: Ուստի ըմպելիքը բավականին խթանիչ ստացվեց:

     Քաղցր և խիտ թուրմը Փեմբերթոնը որոշեց վաճառել «Ջեյկոբս» դեղատան միջոցով: Ավելի ուշ ըմպելիքին հավելեցին նաև գազավորված ջուր: Հենց այդ ժամանակ էլ այն ստացավ «Կոկա-կոլա» անվանումը: Անունը հնարել է Փեմբերթոնի ընկեր և գործընկեր Ֆրենկ Ռոբինսոնը:

     Փեմբերթոնի մահից հետո գործարար Ազա Քենդլերը 2300 դոլարով ձեռք բերեց «Կոկա-Կոլա»-ի բաղադրատոմսը: Հետո նա ըմպելիքը մետաղե տարայի մեջ է լցրել և դրա հետ միասին եփել իր իսկ պատենտավորած «Բույսերի արյունից բալզամ»-ը: Դրանից հետո 10 տարի ըմպելիքը հայտնի էր որպես բուժիչ: Իսկ 1893-ի հունվարի 31-ին «Կոկա-կոլա» ապրանքանիշը պաշտոնապես գրանցվել է ԱՄՆ-ում:

     იცოდით, რომ 1886  წლის 29 მარტს შეიქმნა "კოკა-კოლა"-ს რეცეპტი?

მსგავსი