31 March 2017
  • 219 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ 128 տարի առաջ այս օրը բացվել է Էյֆելյան աշտարակը

     1889 թվականի այս օրը նախագծող Գուստավ Էյֆելը Փարիզում կառուցված աշտարակի գագաթին տեղադրեց ֆրանսիական դրոշը: Այսօր Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի ճարտարապետական կառույցն է: Այն ողջ աշխարհում հայտնի է որպես Ֆրանսիայի խորհրդանիշ:

     Էյֆելյան աշտարակը սկզբում նախատեսված է եղել որպես ժամանակավոր կառույց՝ 1889 թվականի փարիզյան համաշխարհային ցուցահանդեսի համար: 20 տարի անց ծրագրվել է այն հեռացնել, սակայն այդ ծրագիրը խափանել են ռադիոալեհավաքները, որոնք տեղադրված էին նրա վերին մասում:

     Ֆրանսիայի իշխանությունները որոշել էին համաշխարհային ցուցահանդես անցկացնել՝ ի հիշատակ ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի: Փարիզի քաղաքային իշխանությունները դիմել են հայտնի ինժեներ Գուստավ Էյֆելին: Վերջինս ներկայացրել է 300-մետրանոց երկաթե աշտարակի նախագիծը: 1884 թվականի սեպտեմբերի 18-ին իր աշխատակիցների հետ նա ստացել է նախագծի արտոնագիրը:

     1886 թվականի մայիսի 1-ին հայտարարվել է ճարտարապետական և ինժեներական նախագծերի մրցույթ, որոնք պետք է որոշեին ապագա համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետական տեսքը: Մրցույթին մասնակցում էր 107 հավակնորդ, սակայն աշխատանքների մեծ մասն այս կամ այն կերպ կրկնել են Էյֆելի առաջարկած աշտարակի նախագիծը: Արդյունքում Էյֆելը դարձել է 4 հաղթողներից մեկը: Վերջիվերջո կոմիտեն կանգ է առել Էյֆելի ծրագրի վրա:

     Այն երկար տարիներ համարվել է աշխարհում ամենաբարձր շինությունը, սակայն 1930 թվականին բարձրությամբ նրան գերազանցել է Նյու Յորքի Քրայսլեր Բիլդինգը:

     იცოდით, რომ 128 წლის წინ პარიზში საზეიმოდ გაიხსნა ეიფელის კოშკი?

მსგავსი