01 April 2017
  • 209 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Ծիծաղի միջազգային օրն է

     Ծիծաղի օրը միջազգային տոն է, որը ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այս օրը ընդունված է կատակներ անել մտերիմների, ընկերների և ուղղակի ծանոթների հետ։

     Թե որտեղից է ծագել տոնը՝ հայտնի չէ։ Վարկածներից մեկով՝ տոնի ծագումը կապում են այն հանգամանքի հետ, որ ի սկզբանե ապրիլի 1-ը շատ երկրներում նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի ժամանակ՝ գրում է Calend-ը: Այդ տոնը միշտ ուղեկցվել է կատակներով և չարաճճիություններով:

     Տարբերակներից մեկն էլ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582-ին սահմանվել է Հռոմի պապ Գրիգորիսի կողմից: Ըստ դրա՝ Նոր տարվա շաբաթը մեկնարկում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին:

     18-րդ դարում այս ուրախ տոնը մեծ ժողովրդականություն էր վայելում:

     იცოდით, რომ დღეს სიცილის საერთაშორისო დღეა?

მსგავსი