01 April 2017
  • 380 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ 1778 թվականի ապրիլի 1-ին ստեղծվել է դոլարի նշանը

      1778-ի ապրիլի 1-ին Նյու Օրլեանից գործարար Օլիվեր Փոլոքը ստեղծել է դոլարի նշանը՝ գրում է Calend-ը: Որպես ԱՄՆ ազգային արժույթ դոլարը հաստատվել է ավելի ուշ՝ 1785-ին:

     Որպես օրինակ՝ Փոլոքը վերցրել է իսպանական պեսետայի նշանը: Պեսետայի նշանում S տառի վրայի երկու գծիկները խորհրդանշում էին հերկուլեսյան սյուները, որոնց վրա հենվում է Իսպանիայի պետական զինանշանը: Ժապավենով փաթաթված երկու սյուները խորհրդանշում էին երկրի ծայրը, վերջը, փակուղի:

     Ենթադրվում է նաև, որ դոլարի խորհրդանշանը ծագել է 8 թվից, որը դրվում էր 8 ռեալին հավասար իսպանական պեսոների վրա. երկու հորիզոնական գծերը հավելվել են չշփոթելու համար:

     Իսկ ահա ամերիկացիները վստահ են, որ դոլարի նշանն առաջացել է United States բառերի առաջին երկու տառից՝ դրված միմյանց վրա, իսկ U տառի ստորին մասն աստիճանաբար անհետացել է:

     იცოდით, რომ 1778 წლის პირველ აპრილს დოლარის ნიშანი შეიქმნა?

მსგავსი