09 April 2017
  • 220 ნახვა

Հետաքրքիր փաստեր ընթերցանության մասին

Բոլորին է հայտնի, որ ընթերցանությամբ զբաղվելը մի շարք դրական ազդեցություններ է ունենում մարդու գլխուղեղի աշխատանքի վրա:

Ընթերցանության մասին առկա հետաքրքիր փաստերը կստիպեն ձեզ էլ ավելի մեծ եռանդով սկսել գիրք կարդալ:

1. Մաքսիմ Գորկին կարդում էր մեկ րոպեում 4.000 բառ:

2. Ստալինը կարդում էր օրական  400 էջ ու դա նրա նվազագույն չափն էր:

3. Էդիսոնը կարդում էր 2-3 տող միանգամից, մաքսիմալ կենտրոնացվածության շնորհիվ, նա մտապահում էր միանգամից մի քանի պարբերություն:

4. Արագ ընթերցանության ժամանակ աչքն ավելի քիչ է հոգնում, քան դանդաղի դեպքում:

5. Մարդկանց 95%-ը շատ դանդաղ է կարդում` 180-220 բառ րոպեում:

6. Երեխային ընթերցանությանը սովորեցնելու ամենալավ տարիքը 4-6 տարեկանն է:

7. Արագ ընթերցելու դեպքում մարդու՝ կարդացածը լիովին ընկալելու հավանականությունը 80 տոկոս է, իսկ դանդաղ կարդալու դեպքում՝ 60 տոկոս:

8. Նապոլեոնը կարդում էր րոպեում 2000 բառ:

9. Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհում ամենաընթերցվող գրողը Շեքսպիրն է, իսկ 2-րդ տեղում է Լև Տոլստոյը:

10. Բիբլոկլեպտոման անվանում են այն մարդուն, ով գրքեր է գողանում:

საინტერესო ფაქტები კითხვის მოყვარულთათვის და არა მარტო.

მსგავსი