15 April 2017
  • 236 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Մշակույթի միջազգային օրն է

     «Կուլտուրա»-ն սանսկրիտից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «լույսի պաշտամունք», որը արտահայտում է գեղեցիկի, կատարյալի իմացության ու ինքնակատարելագործման ձգտումը։

     Ապրիլի 15-ին աշխարհում նշվում է Մշակույթի միջազգային օրը: Ամսաթիվը կապված է 1935 թվականի ապրիլի 15-ին Վաշինգտոնում «Գեղարվեստական և գիտական հաստատությունների և պատմական հուշարձանների պահպանման մասին» պայմանագրի ստորագրման հետ, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է Ռերիխի պակտ անվանումով:

     Այդ պայմանագիրը կիրառվել է որպես հիմք մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից միջազգային համագործակցության շատ փաստաթղթերի համար:

     Պակտի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելը նախաձեռությամբ 1998 թվականին հանդես է եկել «Մշակութային պաշտպանության միջազգային լիգա» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1996 թվականաի Ռերիխի միջազգային կենտրոնի կողմից:

     Այդ ժամանակվանից ի վեր աշխարհի շատ քաղաքներում այս օրը տոնական միջոցառումներ են անցկացվում: Այս տարի օրն անցկացվում է «Սերը, գեղեցկությունը, գիտելիքը կյանքի հիմքն են» նշանաբանի ներքո:

     იცოდით, რომ დღეს კულტურის საერთაშორისო დღეა? 1935 წელს ვაშინგტონში ხელი მოეწერა ხელშეკრულებას ”მხატვრული და სამეცნიერო დაწესებულებების, ისტორიული ძეგლების დაცვის შესახებ”. 1998 წელს კულტურის საერთაშორისო ლიგა ამ დღის აღნიშვნის ინიციატივით გამოვიდა. მას შემდეგ 15 აპრილი კულტურის დღედ არის მიჩნეული, თუმცა საქართველოში ამ თარიღს იშვიათად აღნიშნავენ.

მსგავსი