29 April 2017
  • 207 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Պարի միջազգային օրն է

     Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային (համաշխարհային) օրը: Տոնը նվիրված է պարի բոլոր ոճերին: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել են նշել 1982-ից՝ ֆրանսիացի բալետմեյստեր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը՝ բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, ով պարի պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։

     Ըստ տոնի հիմնադիրների մտահղացման՝ այս տոնի գլխավոր գաղափարը պարի բոլոր ուղղությունների միավորումն է՝ որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրը առիթ է՝ այն պատվելու, ինչպես նաև բոլոր քաղաքական, մշակութային, էթնիկ սահմանները հաղթահարելու, մարդկանց միավորելու հնարավորություն՝ հանուն բարեկամության և մտերմության, ինչը նրանց թույլ է տալիս խոսել մեկ լեզվով՝ պարի լեզվով:

     იცოდით, რომ დღეს ცეკვის საერთაშორისო დღეა?

მსგავსი