30 April 2017
  • 226 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Ջազի միջազգային օրն է

     Այսօր Ջազի միջազգային օրն է: Օրն առաջին անգամ նշվել է 2012 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը օրացույցում նոր ամսաթվի ավելացման մասին հայտարարել է 2011-ի նոյեմբերին:

     Որպես տոնի հիմնական նպատակ հիմնադիրները նշել են ջազի՝ որպես խաղաղությանը, միասնությանը, երկխոսությանն ու մարդկանց միջև կապերի ընդլայնմանը նպաստող ուժի մասին միջազգային հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

     Ներկայում շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ու մասնավոր անձինք, ինչպես նաև պետական իշխանության մարմինները աջակցությում են ջազի խթանմանը: Այժմ նրանք ունեն դրա համար ևս մեկ «գործիք»՝ Ջազի միջազգային օրը:

     Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին՝ ԱՄՆ-ում, որպես աֆրիկյան ու եվրոպական մշակույթների սինթեզ, և մինչ օրս մնում է երաժշտական արվեստի եզակի ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները և վերացնում սահմանները մարդկանց ու պետությունների միջև:

     იცოდით, რომ დღეს ჯაზის საერთაშორისო დღეა?

მსგავსი