02 May 2017
  • 245 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

     2017 թվականին Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) մայիսի 2-ին անցկացվում է «Ասթմա. ավելի լավ օդ՝ ավելի լավ շնչառություն» կարգախոսով: Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը ամեն տարի ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երեքշաբթի օրը՝ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության շրջանակում:

     Այն հիմնադրվել է հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի խնդրին գրավելու, հիվանդության, դրա ախտորոշման եւ բուժման մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:

     Օրվա հիմադրման պատմությունը սկսվում է 1993 թվականից, երբ Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտը, Առողջության ազգային ինստիտուտը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը GINA-ի աշխատանքային խումբը ստեղծեցին, որի գործունեության արդյունքն էր «Բրոնխիալ ասթմայի բուժման եւ կանխարգելման գլոբալ ռազմավարություն» զեկույցը (1995): Մշակվել է նաեւ «Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնություն» ծրագիրը (GINA) բժիշկների, բուժհաստատությունների եւ պաշտոնական ատյանների համագործակցության զարգացման նպատակով:

     Բրոնխիալ ասթման առողջապահության գլոբալ խնդիր է: Սա շնչուղիների քրոնիկական հիվանդություն է, որով, ԱՀԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում մոտ 235 մլն մարդ է տառապում: Ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկական հիվանդությունն է:

     Ասթմայի առաջացման հավանականության ամենանշանակալի գործոններն են ալերգենները՝ անկողնային պարագաներում, գորգերի եւ փափուկ կահույքի վրա տնային փոշու տիզերը, ծաղակափոշին եւ բորբոսը, քիմիական գրգռող նյութերը, ծխախոտի ծուխը: Ասթմա կարող են առաջացնել սառը օդը, չափից ավելի մեծ էմոցիոնալ գրգռումը եւ ֆիզիկական վարժությունները:

     Ասթման առանձնապես սուր ընթացք ունի մեծ քաղաքներում, որտեղ օդում բնական ալերգենները միանում են մթնոլորտային արտանետումներին, մասնավոապես՝ ավտոտրանսպորտի արտանետումներին:

     იცოდით, რომ დღეს ასთმას წინააღმდეგ ბრძოლის დღეა?

მსგავსი