20 June 2017
  • 227 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Փախստականների միջազգային օրն է

     ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականին հունիսի 20-ն ընդունվել է որպես Փախստականների միջազգային օր: Տարիներ շարունակ տարբեր երկրներ ունեցել են փախստականներին նվիրված իրենց հիշարժան օրերը: Ամենաճանաչվածներից մեկը համարվում էր մի շարք երկրներում հունիսի 20-ին նշվող աֆրիկացի փախստականների օրը: 2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան, ցույց տալով իր զորակցությունը Աֆրիկային, որտեղ մեծ թվով փախստականներ կային, միաձայն որոշում ընդունեց հունիսի 20-ն ամեն տարի որպես Փախստականների միջազգային օր նշելու մասին:

     Այս օրը այն փաստի հաստատումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Դրանց հետևանքով տարեցտարի ավելանում է փախստականների, տեղահանվածների թիվը: 2016 թվականի տվյալներով աշխարհում գոյություն ունի 65 մլն փախստական: Նրանք և’ փախստականներ են, և’ ապաստան հայցողներ, ինչպես նաև ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք: Այս 65 մլն ցուցանիշը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ թիվն է, որ գրանցվել է:

     ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ընդգծում է, որ աշխարհում, բռնությունն ամեն օր ստիպում է հարյուրավոր մարդկանց փախչել սեփական տներից, այս պայմաններում առավել կարևորվում է միջազգային հանրության ցուցաբերած աջակցությունը: Այդ նպատակով 2016 թվականի հունիսի 20-ին ՄԱԿ-ը կյանքի կոչեց Փախստականների կողքին (#WithRefugees) նախաձեռնությունը: Այս նախաձեռնությամբ կոչ է արվում տարբեր երկրների կառավարություններին համակարգված ջանք գործադրել փախստականներին աջակցելու համար: Կոչ է արվում երկրներին փախստականների համար ապահովել բնակության անվտանգ վայր, կրթություն ստանալու, աշխատելու հնարավորություն:

     იცოდით, რომ დღეს ლტოლვილთა საერთაშორისო დღეა?

მსგავსი