21 June 2017
  • 218 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Յոգայի միջազգային օրն է

     Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Դրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև:

     2014 թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Իսկ 2014 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունիսի 21-ը, քանի որ դա ամառային արևադարձի օրն է`տարվա ամենաերկար օրը:

     იცოდით, რომ დღეს იოგის საერთაშორისო დღეა?

მსგავსი