03 July 2017
  • 207 ნახვა

Ինչպե՞ս հաղթահարել շոգը. ծարավը հագեցնող մթերքներ

Շոգին առանձնապես կարևոր է ժամանակին ծարավը հագեցնել. խոնավության պակասը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Ջրի պակասը լրացնել օգնում են նաև որոշ տեսակի մթերքներ, հայտնում է delfi.lv-ն:

Շոգին ավելի լավ է՝ օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ և հանքային նյութեր պարունակող մթերքներ, որոնք օրգանիզմից հեռանում են քրտնարտադրության ժամանակ: Ծարավը հագեցնող մթերքներից լավագույնը տարբեր մրգերն ու հատապտուղներն են՝ սեխ, ձմերուկ, տանձ, խնձոր, ելակ, ազնվամորի, հապալաս և այլն: Դրանցում պարունակվող բջջանյութը հեղուկին թույլ, չի տալիս անմիջապես հայտնվել օրգանիզմում, ինչը խոնավության որոշակի պաշար է ստեղծում երկար ժամանակի համար:

Շոգին շատ օգտակար է թարմ բանջարեղենը՝ բողկը, լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը: Ցանկալի է նաև շատ կանաչի ուտել՝ սպանախ, սամիթ, նեխուր, անանուխ և այլն:

Կաթնաթթվային մթերքները ևս օգնում են պայքարել շոգի դեմ: Դրանք նաև լավացնում են ախորժակն ու խթանում ստամոքսահյութի արտադրությանը, լավ են ազդում մարսողության վրա: Շատ օգտակար են կեֆիրը, կումիսը, այրանը:

Շոգին խորհուրդ չի տրվում ուտել ճարպոտ ու տապակած ուտեստներ, որոնք ծանր են մարսվում:

როგორ გადავლახოთ სიცხე? გამაგრიბელელი პროდუქტების სია.

მსგავსი