08 July 2017
  • 401 ნახვა

Շոկոլադն օգտակար է ուղեղի աշխատանքին․ գիտնականներ

Իտալացի գիտնականների խմբի կարծիքով` շոկոլադի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է նյարդադեգեներատիվ հիվանդությունների զարգացման վտանգը:

Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, գիտնականների եզրակացությունը հիմնված է մի շարք գիտական աշխատությունների վերլուծության արդյունքների վրա: Վերջիններս ուսումնասիրել են կակաոյի հատիկներում պարունակվող ֆլավոնոյիդների ազդեցության սուր և քրոնիկ հետևանքներն ուղեղի ակտիվության վրա:

Հետազոտությանը կամավորներ են մասնակցել, որոնք կակաո կամ շոկոլադ են օգտագործել փոքր, միջին և մեծ չափաբաժիններով 5 օրից մինչև 3 ամիս ժամկետով:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ ֆլավոնոյիդները, որոնք առկա են մուգ շոկոլադի պարունակության մեջ, դրական ազդեցություն են ունենում աշխատանքային հիշողության վրա, որը պատասխանատու է տրամաբանական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը մտքում պահելու համար:

Բացի այդ, շոկոլադն օգնում է նվազեցնել տարիքի հետ ճանաչողական ունակությունների վատթարացման վտանգը:

მეცნიერები: შოკოლადი სასარგებლოა ტვინის მუშაობისთვის.

მსგავსი