30 July 2017
  • 396 ნახვა

Հուլիսի 30-ը Բարեկամության միջազգային օրն է

Հուլիսի 30-ը Բարեկամության միջազգային օրն է (International Day of Friendship)։ Այն ամենահայտնի երիտասարդական տոներից է։ Այն տոնելու որոշումն ընդունվել է 2011-ի ապրիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից։

ՄԱԿ-ը պետական կառույցներին եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին առաջարկել է այդ օրը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համապատասխան եւ կազմակերպել միջոցառումներ ու նախաձեռնություններ, որոնք կնպաստեն միջազգային հանրության ջանքերին եւ ուղղված կլինեն քաղաքակրթությունների միջեւ երկխոսությանը, համերաշխության ու փոխըմբռնմանը։

Նոր տոնի համար գաղափարախոսական հիմք են դարձել հանուն ամբողջ մոլորակի բարօրության, բռնությունների դադարեցման եւ համաշխարհային մշակույթի բնագավառում գործողությունների ծրագիրն ու հռչակագիրը։

დღეს მეგობრობის საერთაშორისო დღეა.

მსგავსი