08 March 2017
  • 283 ნახვა

Գիտեի՞ք արդյոք, որ այսօր Դիջեյի համաշխարհային օրն է

     Դիջեյի համաշխարհային օրը ավելի շուտ ոչ թե պաշտոնական տոն է, այլ բարեգործական ակցիա, որը տեղի է ունենում 2002-ից ի վեր Միջազգային ակումբային ինդուստրիայի կողմից: Ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացվում է բարեգործական ակցիաների շաբաթ՝ մանկական կազմակերպություններին օգնելու համար, իսկ ակցիայի գագաթնակետն է դառնում մարտի 9-ը՝ Դիջեյի համաշխարհային օրը:

    Նախապես միջոցառումը նախաձեռնել են World DJ Fund հիմնադրամն ու Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որն օգտագործում է երաժշտությունը մեծահասակների և երեխաների բուժման համար: Ավանդաբար այդ օրը դիջեյների, ակումբների ու ռադիոկայանների ստացած եկամուտը ուղարկվում է տարբեր միջազգային մանկական հիմնադրամներ ու հաստատություններ:

     იცოდით, რომ დღეს დიჯეის მსოფლიო დღეა?

მსგავსი