11 March 2017
  • 259 ნახვა

Գիտեի՞ք արդյոք ձկան յուղի 7 ամենաօգտակար հատկությունների մասին

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից: Այս մասին գրում է healthylifetricks.com-ը` ներկայացնելով ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

  • Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Այն իջեցնում է արյան  ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան  մեջ և կարգավորում է սրտխփոցը:

 

  • Զարգացնում է երեխաների միտքը

Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:

 

  • Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

 

  • Բարելավում է հոգեկան առողջությունը

Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:

 

  • Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ

Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:

 

  • Կանխում է վիժումը

Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:

 

  • Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը

Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:

     იცოდით თუ არა თევზის ქონის 7 ყველაზე სასარგებლო თვისების შესახებ?

მსგავსი