03 November 2017
  • 109 ნახვა

Վրաստանում, 2019-2020թթ. 20-ական լարիով ավելանալու է թոշակը

Վրաստանի ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլու տեղեկությամբ, Վրաստանում, 2019-2020թթ. 20-ական լարիով ավելանալու է թոշակը:

Ինչպես հայտարարել է Քումսիշվիլին, խորհրդարանի լիագումար նիստին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս, շուտով Վրաստանի խորհրդարանի կմտցվի օրինագիծ՝թոշակային բարեփոխման մասին:

«Համապատասխանաբար, մեր նպատակն է, որ նշված նախագծում կլինի բազային թոշակի ինդեքսացման գրառում, սակայն մինչ կքննարկենք ինդեքսացիայի գրառումը, որոշում ենք կայացրել, որ  2019 և 2020 թվականներին ինդեքսացիայի մեթոդով կավելանա թոշակը: 2019 թվականի թոշակը ավելանալու է 20 լարիով, ինչպես նաև 2020 թվականին, ևս 20 լարիով»,- հավելել է Դիմիտրի Քումսիշվիլին:

მსგავსი