05 November 2017
  • 110 ნახვა

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությանը կայացել են 7-րդ տուրի հանդիպումները

  Վրաստանի շախմատի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ ցուցադրել է տպավորիչ հանդիպում:

Հունաստանի Կրետ կղզում ընթացող մրցաշարի շրջանակներում, վրաց շախմատիստուհիները 7-րդ տուրում 4:0 հաշվով պարտության են մատնել անմիջական հակառակորդ Իսպանիայի հավաքականին և 12 միավորով գտնվում են երկրորդ տեղում:

Սեփական պարտիաները հաղթանակով են ավարտել՝ Նանա Ձագնիձեն, Նինո Բացիաշվիլին, Բելա Խոտենաշվիլին և Սալոմե Մելիան:

Առաջատար Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության է մատնել Իտալիայի հավաքականին և կրկին գլխավորում է առաջնությունը:

Երրորդ հորիզոնականը 10 ական միավորով կիսում են Լեհաստանը և Թուրքիան:

Հայաստանի ընտրանին 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել Ռումինիայի հավաքականի հետ և այս պահին 5 հավաքականի հետ միասին կիսում է չորրորդ տեղը:

8-րդ տուրում Վրաստանի հավաքականի հակառակորդը լինելու է Լեհաստանը, Ռուսաստանը իր ուժերը փորձելու է Թուրքիայի հետ, իսկ  

Հայաստանի մրցակիցը լինելու է Չեխիան:

Եվրոպայի թիմային առաջնությունը ավարտվելու է երկուշաբթի:

 

მსგავსი