05 November 2017
  • 216 ნახვა

Իտալացի իրավապահները ձերբակալել են մաքսանենգ նավթամթերքով բեռնված նավ

  Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայությունը ձերբակալել է մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ:

Տարածված լրատվությամբ նավը Լիբիայից Եվրոպա էր տեղափոխում մոտ 100 տոննա նավթամթերք:

Տոգոյի դրոշի ներքո լողացող նավի նավապետը ձերբակալվել է, նա մեղադրվում է մաքսանենգության և փողեր սպիտակացնելու մեջ:

Նշենք, որ իտալացի իրավապահները  մաքսանենք նավթամթերքով բեռնված նավ էին կանգնացրել նաև անցած շաբաթ:

Նավթամթերքի ամբողջ արժեքը 30 մլն. եվրո է:

Եվրոպական մամուլը գրում է, որ այս գործը հնարավոր է կապ ունի Մալտայում  ճանաչված լրագրողուհի Դափնե Գալիցիայի սպանության հետ:

Ինչպես հայտնի է լրագրողը հետաքննում էր մաքսանենգության գործերը:

 

 

მსგავსი