05 November 2017
  • 209 ნახვა

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ հայտարարելով իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

  Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում և մեղադրել է Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձերի մեջ՝ տեղեկացնում է Ալ Արաբիա հեռուստաալիքը։

Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը: Նրա հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, ով նույնպես Լիբանանի վարչապետ է եղել, մահափորձի զոհ է դարձել 2005թ.:

«Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որ նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդածին: Ես նկատել եմ, որ գաղտնի նախապատրաստվում է նաև իմ դեմ մահափորձը»,- հայտարարել է նա:

Հարիրին մեղադրել է նաև «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»:

მსგავსი