10 September 2016
  • 375 ნახვა

Վրաստանի վարչապետն էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարարներ է նշանակել

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակել է Լևան Դավիթաշվիլուն, իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում՝ Իլյա Էլոշվիլիին։ Այն բանից հետո, ինչ նախկին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու գյուղատնտեսության նախկին նախարար Օթար Դանելիան որոշել են առաջադրվել որպես պատգամավորներ և օրենքի համաձայն նրանք հրաժարական են տվել։ Դիմումը բավարարվել է կառավարության ղեկավարի կողմից։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։ Կվիրիկաշվիլին վստահություն է հայտնել, որ նորանշանակ նախարարները կաշխատեն հաջողությամբ և գործնական հետագա հաջողություններ է մաղթել նրանց։

სოფლის მეურნეობის მინისტრის თანამდებობას - ლევან დავითაშვილი, ხოლო ენერგეტიკის მინისტრის პოსტს ილია ელოშვილი დაიკავებს, - მინისტრთა კაბინეტის ახალი წევრები პრემიერ-მინისტრმა დღეს წარადგინა.

მსგავსი