14 November 2016
  • 765 ნახვა

Թբիլիսիի «Հայ Գիտակների Ակումբ»-ը Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ հեռուստախաղին

     Շուրջ երեք տարի է Թբիլիսիում գործում է «Հայ Գիտակների Ակումբը», որի հիմնադիրն է Արտակ Այվազյանը: «Հայ Գիտակների Ակումբ»-ը միավորում է վրաստանաբնակ հայերի մտավոր խաղերի սիրահար թիմերին: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ մարզախաղը հայ գիտակ երիտասարդների համար հանդիսանում է ինչպես մտահորիզոնի լայնացման, այնպես էլ գրավիչ հարթակ տարբեր տարիքի մարդկանց հետ շփման համար։ Խաղերը վարում են Աննա Օգանեսյանը և Արտակ Այվազյանը՝ ռուսերեն և հայերեն լեզուներով:

     «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղերը անց են կացվում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության «Հայարտուն» կենտրոնում և Հայ Կաթողիկե Թեմի մշակույթի տանը: «Հայ Գիտակների Ակումբ»-ը մասնակցել է Վրաստանում «Թբիլիսի 2016» բաց առաջնությանը, «Հայաստան 2016» առաջնությանը: «Հայ Գիտակների Ակումբ»-ի հավաքականը հրավիրված է 2017թվականի հայկական արտահերթ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղին:

Հեղինակ՝ Աննա Օգանեսյան

მსგავსი