15 November 2016
  • 596 ნახვა

«Հանդուրժողականության ժամ» Ախալքալաքի Թումանյանի անվան դպրոցում

     Նոյեմբերի 15-ին, Ախալքալաքի Հովհաննեես Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում անց է կացվել «Հանդուրժողականության ժամ» խորագրով դաս (10 ա դասարան, մանկավարժ՝ Սեդա Մելքումյան)՝ նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան: Դասի կարգախոսն էր ՝ Հանդուրժողականությունը սկսվում է ինձանից:

Միջոցառման ընթացքում աշակերտները ծանոթացել են օրվա պատմությանը. 1995թ.-ի նոյեմբերի 16-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներն ընդունել են հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը: 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի առաջարկությամբ նոյեմբերի 16-ը նշվում է որպես Հանդուրժողականության միջազգային օր (International Day for Tolerance): Լինելով բազմազգ և բազմակրոն պետության քաղաքացիներ, նրանք նշել են այն սկզբունքները, որոնք հանդուրժողականության հիմնաքարերն են հանդիսանում: Աշակերտները առանձնացրել են այն փաստը, որ մտածելակերպով իրենցից տարբեր անհատների և խմբերի փոխըմբռնմամբ հաղորդակցությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի և վստահության առկայության դեպքում: Միաժամանակ նշվել է, որ մեր պետությունը խրախուսում և նպաստում է հանդուրժողական հասարակության ձևավորմանը և ներդաշնակ համակեցության պայմանների ստեղծմանը: Ամենակարևորը այն էր, որ երեխաները շատ անկեղծ էին և անկաշկանդ:

Հեղինակ՝ Սեդա Մելքումյան (Ախալքալաք)

მსგავსი