03 December 2016
  • 637 ნახვა

Հաշմանդամների միջազգային օրը՝ Ախալքալաքի Թումանյանի անվան դպրոցում

     1992թ.-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց սահմանափակ հնարավորությամբ անձանց միջազգային օր: Այս օրը ոչ թե հորդորում է կարեկից կամ էլ հոգածու վերաբերմունք դրսևորել սահմանափակ հնարավորություն ունեցողների նկատմամբ, այլև ազդ է՝ ուղղված մեզ՝ մեզանից յուրաքանչյուրը պիտի հիշի, որ մեր կողքին ապրում են սահմանափակ կարողություններով անձինք, ովքեր ունեն նույն իրավունքները, ինչ հասարակության յուրաքանչյուր անդամ և գիտակցի, որ միայն մատչելի միջավայրն ու իրավունքների իրացման հնարավորությունները կարող են հիմք հանդիսանալ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:

     «Սահմանափակ հնարավորությունը չի կարող պատճառ հանդիսանալ իրավունքների սահմանափակմանը» խորագրով բաց դաս է անցկացվել Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 դպրոցի 9 -բ դասարանում՝ ներառական կրթության ծրագրի շրջանակներում (մանկավարժ՝ Սեդա Մելքումյան): Դասին մասնակցել է տնօրինությունը, ինչպես նաև ներառական կրթության մասնագետն ու արվեստ առարկայի ուսուցիչները, ովքեր նույնպես աշխատում են սահմանափակ հնարավորությամբ անձանց հետ: Ինտերակտիվ մեթոդներով անցկացված դասն անցել է ջերմ և բարի մթնոլորտում: Կարևորելով դպրոցի դերը մարդասիրական արժեհամակարգի ձևավորման գործում փաստում ենք, որ ներառական կրթության հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև՝ սահմանափակ հնարավորությամբ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։

     Հեղինակ՝ Սեդա Մելքումյան

     შეზღუდული შესაძლებლობების მქონე პირთა საერთაშორისო დღე აღნიშნეს ახალქალაქის ჰოვანეს თუმანიანის სახელობის სკოლაში. ღია გაკვეთილს ესწრებოდა სკოლის დირექცია, აგრეთვე ინკლუზიური განათლების სპეციალისტი და ხელოვნების მასწავლებელიც, რომლებიც მუშაობენ შეზღუდული შესაძლებლობის მქონე ადამიანებთან.

მსგავსი