28 December 2016
  • 744 ნახვა

Ախալքալաքում բացվում է անասնաբուժական սպասարկման կենտրոն

     Հաճելի անակնկալ Ջավախքի  փոքր և միջին անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար։

     «Արտադրի'ր Վրաստանում» պետական նախագծի  շրջանակներում Ախալքալաքի  շրջանի Ղադոլար գյուղում 2017 թվականի    հունվարից  կգործի  անասնաբուժական 24-ժամյա շտապօգնության սպասարկման կենտրոնը:  

     «Zoo   Service  Center»   ծառայությունների  օգնությամբ  այլևս կարիք չի լինի օրեր և շաբաթներ շարունակ սպասել ախտորոշումներ իրականացնելու համար։ Անասնաբուժական կենտրոնը  առաջարկում Է  ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ  «Շարժական լաբորատորիա», որի շնորհիվ տեղում կստուգվեն կենդանական բոլոր առկա հիվանդությունները։  Կենտրոնի հմուտ  մասնագետների   կողմից  ֆերմերներին  կտրվի անվճար  խորհրդատվության հնարավորություն  կենդանիների  կերի  և  ցեղի  բարելավման  վերաբերյալ:

 Անասնաբուժական  ընկերությունն առաջարկում է  նաև  կեր խոշոր եղջերավոր անասունների  և խոզերի  համար (կոնցենտրատներ, պրեմիքսներ):

      Սա  մեծ  հնարավորություն  է  տալիս  Ախալքալաքի  շրջանի  գյուղերում  զարգացնել   ֆերմերային   տնտեսությունները:

     Հեղինակ՝ Արման Հարությունյան

     „აწარმოე  საქართველოში“ სახელმწიფო პროექტის ფარგლებში ახალქალაქის სოფელ ღადოლარში 2017 წლის იანვრიდან გაიხსნება ვეტერინარული 24 საათიანი სასწრაფო დახმარების მომსახურების ცენტრი.

     «Zoo   Service  Center» ვეტერინარული ცენტრი მომხმარებელს სთავაზობს თანამედროვე ტექნოლოგიებით მდიდარ მოძრავ ლაბორატორიას, რომლის მეშვეობით ადგილზე იქნება დადგენილი პირუტყვის ავადმყოფობა.

     ავტორი - არმან ჰარუთინიანი

მსგავსი