30 December 2016
  • 597 ნახვა

Ամանորյա տոնահանդես Թբիլիսիի 104-րդ դպրոցում

     Առաջին դասարանցիների ամանորյա միջոցառումը Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցը լցրեց աշխույժ եռուզեռով և ուրախ տրամադրությամբ: Բոլորը տեղափոխվեցին այն հեքիաթային գունագեղ աշխարհը, որը ստեղծել էին երեխաներն՝ իրենց գեղեցիկ զգեստներով, ասմունքով, երգով ու պարով:

     Երեխաներին հյուր եկան Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը: Կարգապահության, գերազանց սովորելու և ժպիտներ պարգևելու համար աշակերտները Ձմեռ Պապիկից ստացան նվերներ:

     Շնորհակալություն, տիկին Եպրաքսյա Բաղդասարյանին, նման լավ միջոցառում կազմակերպելու համար:

     Շնորհավոր բոլորի գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը:

     Հեղինակ՝ Աննա Սիրունյան

     104-ე საჯარო სკოლის პირველკლასელების საახალწლოო ღონისძიება.

     ავტორი - ანნა სირუნიან

მსგავსი